Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի առավոտյան հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարին, հաղորդել է The Jerusalem Post-ը։
Նեթանյահուի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ նա համաձայնել է հրադադարին, քանի որ Իսրայելը հասել է իր բոլոր ռազմական նպատակներին։
«Իսրայելը վերացրել է անմիջական գոյության սպառնալիքը երկու ճակատով՝ թե՛ միջուկային ոլորտում, թե՛ բալիստիկ հրթիռների»,- նշվել է երեքշաբթի տարածված հայտարարությունում։ Ընդգծվել է, որ Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման, եթե անհրաժեշտ լինի։
