Իրանում սկսել են ակտիվորեն փնտրել Համենեիի փոխարինողին

Իսրայելյան հարվածների ֆոնին Իրանում ակտիվացվել են 86-ամյա գերագույն առաջնորդ Ալի Համենեիի իշխանության փոխանցման ծրագրերը։ Reuters-ը հայտնել է, որ Համենեիի կողմից դեռ երկու տարի առաջ նշանակված եռյակ հատուկ հանձնաժողովն այժմ արագացրել է փոխարինողի որոնման գործընթացը։

Աղբյուրների համաձայն՝ հիմնական հավակնորդներն են Համենեիի որդին՝ Մոջթաբա Համենեին, և չափավոր քաղաքական գործիչ Հասան Խոմեյնին՝ Իսլամական Հանրապետության հիմնադիր այաթոլլա Խոմեյնիի թոռը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Համենեիի ոչնչացումը համարվում է Թեհրանի դեմ գործողությունների նպատակներից մեկը։