Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էրԹուրքիայում, տեղի հայ համայքի հետ հանդիպման ժամանակ իր խոսքում մի շարք ուղերձներ է հղել հայ-թորքական հարաբերությունների ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
Փաշինյանն իր ելույթը սկսել է՝ ընդգծելով, որ թե՛ այցը, թե՛ նախագահ Էրդողանի հետ իր կայանալիք հանդիպումը շատ կարևոր են։ Փաշինյանն անդրադարձել է երկու երկրների միջև ուղիղ երկկողմ բանակցությունների կարևորությանը և հիշեցրել է, որ կարգավորման գործընթացից առաջ և սկզբում բանակցություններ են անցկացվել երրորդ երկրների միջոցով։ Փաշինյանն ասել է, որ կա լավ հնարավորություն, որպեսզի գործընթացը առաջ շարժվի։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կարևոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների համատեքստում և ասել է, որ այս շրջանակներում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։
Նշելով, որ չպետք է չափազանցված սպասելիքներ ունենալ գործընթացի վերաբերյալ, Փաշինյանն ասել է. «Երեք տարի առաջ նույնիսկ նման շփումները համարվում էին չափազանցված սպասելիքներ, պետք է ապահովվի շարունակականությունը» Փաշինյանը հիշեցրել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում և ընդգծել է, որ այս գագաթնաժողովի կապակցությամբ Էրդողանին նույնպես կհրավիրի Երևան ։
Ինչպես հայտնի է, Անկարան և Բաքուն օրակարգում են պահում «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը, որը կկապի Նախիջևանը և Ադրբեջանը , այն կանցնի Հայաստանի տարածքով, բայց չի լինի հայկական վերահսկողության տակ: Մյուս կողմից, Հայաստանը միջազգային հանրության օրակարգում է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կբացի բոլոր տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը:
Փաշինյանը նաև հետաքրքիր համեմատություն է արել՝ պատասխանելով Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից օգտագործվող թշնամական լեզվի մասին հարցին ՝ ասելով. «Խաղաղության հանգույցը խոչընդոտ չէ դեպի Թուրան ճանապարհի համար, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե ջրային ուղի լինի, մենք բոլորս կարող ենք միասին խմել այս ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։
Փաշինյանն իր ելույթում նաև ընդգծել է, որ մենք գտնվում ենք նոր դարաշրջանում և ասել է . «Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար»։
Իսկ խոսքի վերջում Փաշինյանը շնորհակալություն է հայտել նախագահ Էրդողանին հրավերի համար և հիշեցրել, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականին կանցկացվի Հայաստանում և ընդգծել է, որ այս գագաթնաժողովի կապակցությամբ Էրդողանին նույնպես կհրավիրի Երևան։
