Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ ծխախոտի օգտագործումը տարեկան ավելի քան ութ միլիոն վաղաժամ մահվան պատճառ է դառնում։ Դրանցից ավելի քան յոթ միլիոնը կապված է ծխախոտի ուղղակի օգտագործման հետ, մոտ 1,3 միլիոն չծխող մաարդիկ էլ մահանում են ծխախոտի ծխի ազդեցությունից։
Ամենաակնառու հակադրությունը Ինդոնեզիայում է, որտեղ ծխում է տղամարդկանց գրեթե երեք քառորդը (72,8%), մինչդեռ կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 1,8%:
Սեռերի միջև եղած տարբերությունները առկա են նաև Չինաստանում (44,4% ընդդեմ 1,4%-ի) և Հնդկաստանում (10,9% ընդդեմ 0,9%-ի), ինչը, ինչպես ընդունված է, արտացոլում է մշակութային նորմերը։
Եվ ընդհակառակը, այնպիսի երկրներ, ինչպիսին են Ֆրանսիան և Գերմանիան, շատ ավելի թույլ տարբերություններ են ցուցաբերում։ Ֆրանսիան աչքի է ընկնում տղամարդկանց (35,2%) և կանանց (34,0%) շրջանում ծխելու գրեթե հավասար մակարդակով, ինչը վկայում է ծխախոտի օգտագործման ավելի սեռային առումով չեզոք մշակույթի մասին։
Միացյալ Նահանգները և Ճապոնիան գտնվում են միջին գոտում՝ ասիական և եվրոպական երկրների համեմատությամբ չափավոր սեռային անհավասարությամբ և ծխելու ընդհանուր տարածվածության համեմատաբար ցածր մակարդակով։
Ռուսաստանում ծխում է տղամարդկանց 31,4%-ը և կանանց 5,7%-ը, մինչդեռ Բրազիլիայում ծխելու մակարդակն ավելի ցածր է՝ տղամարդկանց 14,1%-ը և կանանց 8,1%-ը։
