ՀԱԵ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմ
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը ճակատից հարձակվում է եկեղեցու, կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու վրա։
Սա լրջորեն խաթարում է հասարակության կյանքը Հայաստանում և առաջացնում է մեծ ցավ ու մտահոգություն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի թեմերում հավատացյալների շրջանում։

Մինչ Հայաստանի թշնամիները շարունակում են զենքի կուտակման իրենց անընդհատ և աճող քաղաքականությունը, և բացահայտ սպառնում են Հայաստանի Հանրապետությանը և նրա բնակչությանը, անհանգստությունը ավելի քան երբևէ հիմնավորված է։
2020 թվականի նոյեմբերի ծանր պարտությունից հետո, երբ Արցախահայության բռնի արտագաղթը և Հայոց պատմական տարածքների օկուպացիան դարձան իրականություն, սպառնալիքն այժմ գոյաբանական է։
Այս համատեքստում՝ ամեն հայ՝ անկախ նրանից թե որտեղ է ապրում, չի կարող անտարբեր մնալ իրավիճակի լրջության հանդեպ։

Այս ճգնաժամը վերաբերում է ոչ միայն Հայաստանում ապրող հայերին։ Այն մտահոգում է նաև ամբողջ սփյուռքին, որը մեծամասամբ՝ ավելի քան երկու երրորդը, ապրում է Հայաստանից դուրս։

Մենք կոչ ենք անում բարոյական համընդհանուր զարթոնքի և հրավիրում ենք հայկական հանրային կյանքի դերակատարներին, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու զավակներին, միավորվելու՝ պահպանելու այդ սրբազան ժառանգությունը, որի ժառանգորդներն ենք մենք և պարտավոր ենք այն փոխանցել գալիք սերունդներին։

Այս պայմաններում, ազգային հաշտեցումը միաժամանակ ավետարանային պահանջ է և յուրաքանչյուրի պարտքը։

«Թող քո ընծան զոհասեղանի առաջ, և նախ գնա հաշտվիր քո եղբոր հետ. ապա արի ու քո ընծան բեր»։
Ավետարան ըստ Մատթեոսի 5:24։

Թող Տերը մեզ օգնության հասնի։

Փարիզ, 2025 թ․ հունիսի 18

Ռիշար ԳԱԶԱՐԵԱՆ
Թեմական Խորհրդի նախագահ

Գիլբեր ԴԵՐՏԵՐԵԱՆ
Թեմական Պատվիրակների Ժողովի նախագահ