Գիտնականները հայտնաբերել են շիզոֆրենիայի անսպասելի նշան

Միջազգային գիտական խումբը պարզել է, որ հաճախակի քերականական սխալները կարող են լինել շիզոֆրենիայի վաղ հայտնաբերման կարևոր նշան։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Schizophrenia Bulletin-ում։

Փորձագետները վերլուծել են 45 ուսումնասիրություն՝ մոտ 3000 մարդու մասնակցությամբ և պարզել, որ շիզոֆրենիան խաթարում է խոսքի կառուցվածքն ու ընկալումը։ Հիվանդները դժվարանում են ընկալել բարդ քերականական կառույցներ և կազմել հստակ արտահայտություններ՝ ինչը հանգեցնում է շփման բարդությունների։

Գիտնականները առաջարկում են կիրառել այս լեզվական առանձնահատկությունները՝ հիվանդության վաղ փուլում ախտորոշման համար։ Նրանք նաև շեշտում են, որ համապատասխան լեզվաբանական թերապիան կարող է օգնել շիզոֆրենիայով տառապող անձանց ավելի լավ հարմարվել առօրյա կյանքին։