Թրամփը Պուտինին առաջարկել է նախ լուծել սեփական խնդիրները, այնուհետև զբաղվել Մերձավոր Արևելքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ռուսաստանի նախագահի առաջարկները՝ որպես միջնորդ հանդես գալու Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում, հաղորդել է CNN-ը։

«Ես ասացի՝ բարի եղեք և նախ սեփական միջնորդությամբ զբաղվեք։ Եկեք նախ Ռուսաստանին առնչվող միջնորդություններով զբաղվենք, լա՞վ։ Ես ասացի՝ «Վլադիմիր, արի Եկեք նախ Ռուսաստանին առնչվող միջնորդություններով զբաղվենք, իսկ դրա մասին կարող ես հետո անհանգստանալ», -ասել է Թրամփը։