Թրամփը գնալով նմանվում է Բայդենին

ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը նմանվում է իր նախորդ Ջո Բայդենին՝ ԱՄՆ-ին մեծ հակամարտության մեջ ներքաշելու ցանկությամբ՝ իրերի իրական վիճակի թյուրիմացության պատճառով: Այս մասին յութուբյան իր ալիքում հայտարարել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Ջորջ Գելոուեյը։

«Վախենամ՝ Թրամփը նմանվում է Ջո Բայդենին», — ասել է Գալոուեյը։

Նրա խոսքով՝ Թրամփը կուրորեն վստահում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ անտեսելով հասարակական կարծիքը և մերժելով իր վարչակազմի խորհուրդները։

«Ես լսեցի, որ նա խոսում էր այս մասին, երբ նա պնդում էր, որ տեղյակ է Իրանում տիրող ողջ իրավիճակին», — ասել է քաղաքական գործիչը: