Իրանական ԶՈւ-ում սպասվում են փոփոխություններ․․․

Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստի ընթացքում ընթերցել և քննարկել են Իսրայելի հետ հակամարտության ֆոնին երկրի ԶՈւ-ի ամրապնդման մասին օրինագիծը, հաղորդել է իրանական Mehr պետական գործակալությունը:

«Իսլամական խորհրդի՝ մեջլիսի, լիագումար նիստում օրինագիծ է ներկայացվել Իսրայելի հանցագործություններին և ագրեսիային համալիր դիմակայելու հարցում Զինված ուժերի ամրապնդման մասին», — ասված է հաղորդագրության մեջ: