«BRICS-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ անհեթեթ որոշումներ չեն պարտադրվում, և ձեռքեր չեն ոլորում»․- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Դեսպանն այսպես պատասխանեց այն հարցին, թե ինչ օգուտներ կարող է ստանալ Հայաստանը պետությունների այս ասոցիացիայի շրջանակներում փոխգործակցությունից։ Կոպիրկինը սկսեց իր պատասխանը՝ թվարկելով երկրների միջև հարաբերությունների հիմնական սկզբունքները BRICS-ում։
«Հավասարություն, փոխադարձ հարգանք, բացություն, պրագմատիզմ և համերաշխություն. Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակներում ընդունված չէ անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ պարտադրել, «ձեռքերը ոլորել» մի քանի ղեկավարների շահերը սպասարկելու համար»,- ասաց նա։ Նրա խոսքով, «Երևանի և Բաքվի ապագա հնարավոր կապը BRICS-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»։
