Իսրայելը շարունակում է սպառնալ

Իսրայելը ծրագրում է հարձակման առաջին իսկ հնարավորության  դեպքում ոչնչացնել Իրանի ռազմական և քաղաքացիական ղեկավարությունը։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է իր ազգային անվտանգության թիմի հետ Air Force One-ում շտապ հանդիպում ունենալ՝ քննարկելու Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները, հայտնում է CNN-ը։ Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նշվում է, որ Air Force One հանդիպումը սովորական իրադարձություն չէ և տեղի է ունենում միայն միջազգային իրավիճակի կրիտիկական սրման ժամանակ։