Ատոմային պայթյունի դեպքում վնասը նվազեցնելու համար անհրաժեշտ է անմիջապես թաքնվել, պաշտպանել շնչառական օրգանները և հետևել իշխանությունների ցուցումներին (եթե դրանք լինեն):
Պայթյունի պահին՝
Թաքստոց․
• Եթե կա թաքստոց, անմիջապես անցեք ապաստարան (նկուղ, ստորգետնյա անցում և այլն)։
• Եթե թաքստոց չկա, թաքնվեք ցանկացած ամուր իրի հետևում (պատեր, փոսեր և այլն)։
• Եթե դրսում եք, պարկեք դեմքով ներքև, փակեք գլուխը ձեռքերով կամ հագուստով։
Շնչառական օրգանների պաշտպանություն․
• Եթե կա, կրեք ռեսպիրատոր, գազային դիմակ կամ բժշկական դիմակ։
• Եթե չկա, փակեք քիթն ու բերանը թաշկինակով, շարֆով կամ ցանկացած այլ կտորով։
Պայթյունից հետո՝
Ռադիոակտիվ մթնոլորտից պաշտպանություն․
• Մի թողեք թաքստոցը առանց ծայրահեղ անհրաժեշտության։
• Փակեք պատուհանները, դռները և խցանեք օդափոխության անցքերը։
Հետևեք իշխանությունների ցուցումներին․
• Լսեք ռադիո և հեռուստացույց՝ տարհանման և հետագա քայլերի մասին տեղեկանալու համար։
Տրանսպորտում գտնվելու դեպքում․
• Կանգնեք և կռացեք անվտանգ դիրքում մինչև անցնեն երկու հարվածային ալիքները։
Ատոմային պայթյունից հետո՝
Ռադիացիայից պաշտպանություն․
• Շնչառական ուղիների պաշտպանություն՝ Օգտագործեք ռեսպիրատոր, դիմակ կամ ձեռքի տակ եղած միջոցներ (թաշկինակ, շարֆ)։
• Հագուստի և կոշիկի մաքրում՝ Լվացեք կոշիկները, թափ տվեք և խոնավ խոզանակով մաքրեք վերնազգեստը։
• Վտանգավոր իրերից խուսափում, մի դիպչեք հնարավոր ռադիոակտիվ աղտոտված իրերին։
• Սննդի և ջրի վերահսկում, մի օգտագործեք բաց ջրամբարների ջուր, խմեք միայն պահածոյացված ջուր ու խանութի մթերք։
• Կանխարգելում՝ ԶԼՄ-ների միջոցով տեղեկանալով՝ կատարեք յոդային կանխարգելում՝ ընդունելով կալիումի յոդիդ կամ յոդային լուծույթ։
Այրվածքներից պաշտպանություն․
• Այրվածքների դեպքում դիմեք բժշկական օգնության։
Տարհանումից հետո՝
• Շարունակեք մնալ թաքստոցում, պաշտպանեք շնչառական ուղիները, մի լքեք ապաստարանը առանց անհրաժեշտության։
• Ուշադիր եղեք առողջական վիճակի նկատմամբ՝ ցանկացած փոփոխության դեպքում անմիջապես կանչեք բժշկական օգնություն։
Վնասվածներին օգնություն․
• Տրամադրեք առաջին օգնություն։
• Տարհանման ժամանակ խստորեն հետևեք իշխանությունների ցուցումներին, հոգ տարեք երեխաների և տարեցների մասին։
• Բարոյապես և հոգեպես փորձեք աջակցեք ինքներդ ձեզ և տուժածներին:
Գոհար Գորգիսյան
