«Հրապարակը» գրում է.«Վարդենիսի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ՊՆ-ն դեռեւս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգեւոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը․ «Չի համապատասխանում իրականությանը»։
Ի դեպ, ավելի վաղ էլ գրել էինք, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել ՏԻՄ-երին` միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին: Այս լուրն էլ էին սկզբում հերքում։ Ակնհայտ է, որ իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգեւորականների կուսակրոնության խախտմամբ եւ կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չէ պայմանավորված, այլ առավել խորքային պատճառներ կան»։
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվար ամսին հայաստանյան հյուրանոցներին ու հյուրատներին կառավարական մակարդակով հրահանգ է իջեցվեց՝ ստեղծել նամազի համար նախատեսված տեղեր: Իսկ վերջերս էլ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշիզադեն էր հայտարարել, որ Հայաստանում բացվելու է մահմեդականների հոգեւոր կենտրոն: Սրանց զուգահեռ Փաշինյանը աննահանջ պայքար է սկսել հոգեւոր դասի ու եկեղեցու նկատմամբ: Այս ամենի տրամաբանական շարունակությունը կարող է լինել, որ բանակում աղոթելու անկյունների փոխարեն ստեղծվեն նամազի տեղեր եւ զինվորներին սովորեցնել նամազ անել՝ ի նշան հայ ադրբեջանական փաշինյանական «բարեկամության»…
Նաիրա Վանյան
