Իսրայելը հարվածել է Իրանի 8 նահանգի 60 թիրախի

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Իրանի 8 նահանգի 60 վայրերի թիրախներին, հաղորդում է իրանական «Կարմիր մահիկը»: Այս մասին տեղեկություն է հայտնվել կազմակերպության կայքում։

«Ներկայումս 134 թիմ, այդ թվում՝ 669 փրկարար, օգնություն է ցուցաբերում Իրանի 8 նահանգում տուժած ավելի քան 60 վայրերում»,- ասվում է զեկույցում։

Իսրայելական բանակի գործողություններից տուժած նահանգների թվում են Թեհրանը, Սպահանը, Իլամը և Խուզեստանը։