Այսօր առավոտյան Լիբանանից Իսրայելի տարածք արձակված անօդաչու թռչող սարքն ուղղված է եղել վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ, ասել է նրա խոսնակը։
Իսրայելի առաջնորդը հարձակման պահին տանը կամ մերձակայքում չի եղել, ոչ ոք չի տուժել։
Իսրայելի օդային տարածք այսօր առավոտյան ներխուժել է երեք անօդաչու թռչող սարք, որոնցից երկուսը խոցվել են:
«Եվս մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է Կեսարիայի տարածքում գտնվող կառույցին: Տուժածներ չկան»,- ասել են Իսրայելի պաշտպանության բանակը:
Բենիամին Նեթանյահուն հանգստյան տուն ունի Կեսարիայում, որը հարուստ առողջարանային քաղաք է երկրի կենտրոնում:
