Թրամփը պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրել Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրել Իրանի վրա  Իսրայելի հարձակման պատճառով, որը կոչվում է «կանխարգելիչ հարվածներ»։ Այս մասին հայտնել է CNN-ը։

«Սպասվում է, որ հանդիպումը կկենտրոնանա Իրանում իրադարձությունների զարգացման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքի վրա», — հայտնել են երկու աղբյուրները: «ԱՄՆ նախագահի՝ բարձր մակարդակով հանդիպում հրավիրելու որոշումը կայացվել է հարվածներից առաջ, քանի որ ամերիկացի պաշտոնյաներն ավելի ու ավելի են մտահոգված այդ սպառնալիքով», — հավելել են աղբյուրները:

Ավելի վաղ պատասխանելով հնարավոր հարվածի մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ դա «կարող է տեղի ունենալ» և նախազգուշացրել՝ տարածաշրջանում «զանգվածային հակամարտության» հնարավորությունը կարող է տեղի ունենալ «շուտով»: