«Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին». Աշոտյան

«Ակնհայտ է, որեկեղեցու դեմ հարձակումը Ադրբեջանից պատվիրված է, Ադրբեջանից համակարգված է»։ Այսօր՝ հունիսի 9–ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տնային կալանքի տակ գտնվող՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արշավին՝ եկեղեցու դեմ։

«Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին, հոգեբաններն ասում են՝ եթե անձը մտնում է անկողին, կամ ուզում է այդ անկողնում հայտնվել, կամ սեփականը չունի։ Հիմա ես չգիտեմ, թե սա որ դեպքն է։ Եկեղեցին միակ կառույցն է, որը շարունակում է հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերը ներկայացնել միջազգային հարթակներում։ Պետք է ոտքի կանգնել ի պաշտպանություն եկեղեցու»,– ասել է Աշոտյանը։