ՆԱ ԿԴԱՌՆԱ՞ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ «ՔԱՎՈՐԸ»

Եվ այսպես, Կուրբան Բայրամը տոնելուց ու ադրբեջանցիներին շնորհավորելուց հետո Փաշինյան Նիկոլը ազդարարեց, որ, վերջապես, Կաթողիկոսի անկողնում կատարած իր հետազոտության արդյունքում պարզել է.«Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։

Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը»։

Սա դեռ ամենը չէ. Փաշինյանը միայն «հայտնագործությամբ» չի բավարարվում.«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։

Թե՝ ինչ է նշանակում Փաշինյանի նման հայտարարությունը եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ, գիտենք. մենք ունենք դատարանների շենքերը շրջափակելու դեպքեր, ունենք Կաթողիկոսի դեմ իրականացված եւ այլ  կեղտոտ ակցիաներ, որոնք անցել էին թույլատրելիության բոլոր սահմանները:

Գաղտնիք չէ, որ Փաշինյան Նիկոլը այն բարեվարքության տեր անձնավորությունը չէ, որի քունն ու հանգիստը կորել է հոգեւորականների «կարմիր խնձորի» բացակայությունից: Բավական է ընթերցել նրա՝ «Երկրի հակառակ կողմը» 18+ «բարոյավիճակի» գիրքը, լսենք նրա բառապաշարը, որ հասկանանք, թե ինչ բարոյական արժեքների կրող է նա եւ ինչու նրա ղեկավարման տարիներին երկիրը շրջվեց հակառակ կողմի վրա… Բազմիցս գրել ենք, որ նրա միակ փրկության ճանապարհը Հայաստանը ներքաղաքական բախումների եւ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելն է:

Փաշինյանը համոզվեց, որ ԱԺ-ում որքան էլ հիսթերիկ ու սադրիչ ելույթներ ունենա, ընդդիմությունը բախումների չի գնում: Հիմա փորձում է խաղարկել շարքային քաղաքացիների հավատքի ու զգացմունքների վրա՝ հավատավորներին ու իր նման անհավատներին իրար դեմ հանելով:
Վաղ առավոտյան նրա արած գրառումը բավականին վտանգավոր է: Փաշինյանն այլեւս վստահության ռեսուրս ու վարկանիշ չունի, եւ մարդիկ իր կոչով  չեն գնա նման քայլերի: Ու դա գիտակցում է նաեւ ինքը: Բայց, չմոռանաք, որ նա ունի իր անձնական օգտագործման Գնելներին, Արման Բաբաջանյաններին եւ այլոց…Բացի այդ, նրա կոչին շատ արագ կարձագանքեն Հայաստանում վաղուց հանգրվանած կասկածելի ծագման, «անհայտ» ազգության, իսլամական հավատքի ներկայացուցիչները, որոնց համար հյուրանոցներում նամազի «կետեր» են բացվում,  որոնք շահագրգռված են, որ Հայ Առաքեռալական եկեղեցու փոխարեն Հայաստանում բացվի իրենց հավատքի կենտրոնը՝ ինչպես Ադրբեջանից խոստացել է Փաշիզադեն: Ու նրանք կգան Վեհարանի մոտ՝ ընդդեմ հայերի ու ընդդեմ քրիստոնյաների…Բնականաբար, սա թույլ չեն շարքային քաղաքացիները, ՀԱՅ-երը, քրիստոնյաները: Ու արյունքը կլինի ողբերգական…

Այս իրավիճակում շատ կարեւոր է ուժային կառույցների բռնած դիրքորոշումը: Դեռեւս հստակ չէ՝ հավաստի՞ են այն տեղեկությունները, որ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պատճառը եղել է այն, որ նա հրաժարվել է Կաթողիկոսի նկատմամբ ուժային գործողություններ կատարել: Եթե այո, ապա կարելի է  ենթադրել, որ նրան փոխարինող Արամ Ղազարյանը տվել է նման համաձայնություն եւ պատրաստ է նման հակազգային ու հակապետական քայլի:Արամ Ղազարյանը այնքան ապազգային կգտնվի՞, որ թույլ տա ձեռք բարձրացնել Հայ Առաքելական Եկեղեցու վրա եւ իրավիճակը հանգեցնի արյունահեղության… Իհարկե, անմեղության կանխավարկածը հարգենք եւ իրադարձություններից առաջ չընկնենք:

Այսօր Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով  մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ: Դա նախապե՞ս նախատեսված այց էր, թե՞ պայմանավորված էր այսօրվա սադրիչ հայտարարությամբ, հայտնի չէ: Սակայն, ճիշտ  որոշում կլինի, որ, որ այս օրերին Կաթողիկոսը բացակայի Հայաստանից՝ ներազգային բախումներից ու արյունահեղությունից երկիրը զերծ պահելու համար:

Նաիրա Վանյան