Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն է հաղթելու ռուս-ուկրաինական պատերազմում․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի հետ հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։

Լրագրողը նրան հարցրել է, թե արդյոք իր ամերիկացի գործընկերը կարծում է, որ Ռուսաստանը «կհաղթի պատերազմում»։

«Կարծում եմ, որ Թրամփը այս մասին հրապարակավ խոսել է, և ես գիտեմ, որ նա այդ տեղեկատվությունը կիսել է իր շրջապատի մի քանի մարդկանց հետ»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ բազմիցս ասել է՝ դա ճիշտ չէ։ Ըստ Զելենսկու, խոսքը «նախաձեռնության» բռնազավթման մասին է։ Ռուսաստանի շանսերը կմեծանան, եթե ԱՄՆ-ը դադարի աջակցել Ուկրաինային։ Այս դեպքում հանրապետությունը «շատ ավելի» կորուստներ կունենա, իսկ հակամարտությունն ավելի արագ կավարտվի իր պարտությամբ։