Հեծանիվի «անիվների տակ» մեծ փողեր են «պտտվում», իսկ ինքը դեռ խոսում է նախկինների թալանից…

Եվ այսպես, Փաշինյան Նիկոլը շարունակում է փառաբանել հեծանիվին ու հեծանվային սպորտը որպես Հայաստանի քաղաքացու երջանության աղբյուր ներկայացնել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե նա ընդամենը մանկության չիրականացված երազների բացն է լրացնում. մարդը հո կրակը չի՞ ընկել,  որ վարչապետ է, ուրեմն հեծանիվ վարելու իրավունք չունի՞: Իհարկե՝ ունի, հատկապես, երբ այդ մարդու մանկությունն այդքան էլ գունեղ չի եղել եւ, ամեն  ցանկություն չէ, որ իրականություն դարձնելու հնարավություն է ունեցել:

Խնդիրն այստեղ այլ է. Փաշինյան Նիկոլի հեծանվային «կրքերը» հարկատու հերոսի վրա շատ թանկ են նստում: Մամուլը բազմիցս գրել է այն աստղաբաշխական գումարների մասին, որոնք ծախսվում են դրանց վրա: Բայց, ինչպես բոլոր հարցում, մենք ասում ենք, մենք՝ լսում…
Անցած տարի ամռանը «Փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրևանոց են գնել բյուջեի հաշվին և 100 անձի կերակրել 2 օր: «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։ Վարչապետի աշխատակազմի և «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջև կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում խոշոր պլանով երևացող կադրերը իլյուզիա էին՝ խաբկանք, քանի որ վերևից՝ հեռակառավարվող դրոնով արված կադրերից ակնհայտորեն երևում էր ամբողջ խմբի տեղաշարժը և ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ անվտանգության և շտապօգնության աշխատակիցներն էլ ներառյալ։

Փաստորեն, 50 անձի փոխարեն, իբր,  կատարել են 100 անձի համար նախատեսված տարբեր ծախսեր: Մամուլը Այդ ժամանակ մանրամասն անդարդարձել է ծախսերի ու մասնակիցների անհամաչափությանը:

Այնուհետեւ փաշինյանական կառավարությունը վարկային արտոնություններ սահմանեց այն անձանց համար, ովքեր ցանկանում են վարկով հեծանիվ գնել: Նման մարդկանց դժվար է գտնել. հատուկենտ մարդիկ կցանկանան վարկով հեծանիվ գնտել: Սակայն, կառավարությունը իր վրա վերցնելով այդ վարկերի տոկոսների մարման բեռը, բյուջեից նախատեսեց  250 մլն դրամ:

Իսկ հիմա պատրաստվում են «ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազք» կոչվող մրցաշարին, որի համար բյուջեի հաշվին ձեռք է բերվել 6 հազար 500 հատ հեծանիվ, որոնք, իբր,  տրամադրվել են ՀՀ հանրակրթական դպրոցներին։

Մրցաշարի անցկացման համար այս տարի ՀՀ պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 40 մլն 013,5 հազար դրամ:

Հայաստանի արտաքին պարտքը աճում է աննախադեպ արագությամբ: Թե՝ ինչպես եւ ով է մարելու այդ պարտքը, հայտնի չէ: Հայաստանը կանգնած է ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերների առաջ: Աշխարհը զինվում է, ռազմական նախապատրաստություններ են տեսնում հարեւան եւ ոչ հարեւան բոլոր երկրները: Փաշինյանը կա՛մ հոգեւորականների անկողիններում է «պեղումներ» անում, կա՛մ հեծանիվ է քշում, ինչը հարկատուի վրա աստղաբաշխակական գումարներ է նստում: Երկրում սրված է սոցիալական խնդիրը. պարենային ապրանքների գները աննախադեպ աճել են, սակայն կենսաթոշակի չափը մնում է նույնը: Տուգանքներն  ու տույժերի  են ավելացել, հարկային բեռը: Ու այդ բոլորը գնում են իշխանականների անհասականալի հաճույքների ու ծախսերի վրա: Եվ սրանք դեռ երես ունեն, խոսում են նախկինների թալանից..
Նաիրա Վանյան