ՆԱՏՕ-ն դաշինքի եվրոպական անդամներին կոչ է արել հնգապատկել ցամաքային ՀՕՊ պաշտպանության կարողությունները

ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները, գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը նշել է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։

Զինված ուժերի կուտակումը կքննարկվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հինգշաբթի Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ, հայտնել են աղբյուրներն՝ անանունության պայմանով։