Միացյալ Նահանգները միշտ պետք է օգնի Իսրայելին պաշտպանական ոլորտում եւ տրամադրի բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ ռեսուրսի համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը։
Fox News հեռուստաալիքի հարցազրույցում նա ասել է,- «Ամերիկան միշտ պետք է պաշտպանի Իսրայելին եւ աջակցի նրա ինքնապաշտպանությանը, ինչպես նաեւ ամերիկյան աջակցություն ցուցաբերի այն բանի համար, որպեսզի Իսրայելը ռեսուրսներ ունենա հարձակումը հետ մղելու համար, այդ թվում Իրանի եւ նրա պրոքսիների կողմից տարածաշրջանում։Ես անվերապահորեն հավատարիմ եմ դրան»։
