Շվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները

Շվեդիայի հետ ՌԴ երկկողմ քաղաքական շփումները «սառեցվել» են Ստոկհոլմի նախաձեռնությամբ։ Առևտրաշրջանառությունը կրճատվում է, մշակութային և սպորտային փոխանակումները զրոյանում են, հայտնել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը, փոխանցել է Lenta-ն:

«Մեր երկկողմ քաղաքական շփումները սառեցվել են շվեդական կողմի նախաձեռնությամբ, առևտրաշրջանառությունն անշեղորեն կրճատվում է, գիտական, մշակութային և սպորտային փոխանակումները զրոյի են հասցվել», — դժգոհել է նա:

Դիվանագետը նաև հավելել է, որ երկու պետությունների հարաբերություններն այժմ բարդ շրջան են ապրում։ Բելյաևի խոսքով ՝ սա, ըստ էության, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընդհանուր աշխարհաքաղաքական լարվածության լոկալ նախագիծ է։