Խնդրում եմ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին. Չալաբյան

«Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ, խնդրում եմ նրա Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին»։ Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա նաեւ նշել է. «Հիշեցնեմ, որ անցյալում Հայ Առաքելական Եկեղեցին բանադրանք էր կիրառում՝

— հերձվածանքների, սխալ ուսմունք տարածողների կամ

— եկեղեցու հեղինակությունը մերժողների նկատմամբ։

Ես այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը»։