Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է խաղաղություն հաստատել, բայց ոչ ամեն գնով», Reuters-ին ասել է բարձրաստիճան ռուսական աղբյուրը, որը ծանոթ է Կրեմլի դիրքորոշմանն ամենաբարձր մակարդակով:
Պուտինը կցանկանար ստանալ «գրավոր» պարտավորություն արեւմտյան երկրներից՝ չընդլայնել ՆԱՏՕ դաշինքը դեպի արեւելք եւ այդպիսով «պաշտոնապես բացառել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի»՝ դաշինքին անդամակցությունը, ասել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։
Բացի այդ, Ռուսաստանի պահանջներից են.
Ուկրաինայի չեզոք կարգավիճակը,
Արեւմուտքի որոշ պատժամիջոցների չեղարկումը,
սառեցված ակտիվների հարցի լուծումը,
Ուկրաինայի ռուսալեզու բնակչության պաշտպանությունը։
Գործակալության աղբյուրները նաեւ պատմել են Պուտինի դիրքորոշման «խստացման» մասին տարածքային հարցի վերաբերյալ։ Նա այժմ պնդում է, որ հրապարակայնորեն ասվի իր վերահսկողության տակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի լիակատար անցումը։ Ըստ էության, դրանց ողջ տարածքը չէ Մոսկվայի վերահսկողության տակ։
