Ուկրաինան առաջարկել է եռակողմ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև: Ուկրաինայի առաջնորդին հղումով գրում է Kyiv Post-ը, փոխանցել է RBC-ն։
«Ուկրաինան պատրաստ է բանակցությունների ցանկացած ձևաչափի, ինչպես տեխնիկական մակարդակով, այնպես էլ պետությունների ղեկավարների, ներառյալ եռակողմ հանդիպման հնարավորությունը Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ», — ասված է պարբերականի հաղորդագրության մեջ։
Նշված է, որ այս մասին Զելենսկին հայտնել է լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ։
