ԱԺ պաշտպանության և անվտանգության հար ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը քննարկող նիստը չեղարկվել է

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որում պետք է քննարկվեր ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագիծը չեղարկվել է
«Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարարը ԱԺ շենքում է գտնվում։
Մեզ համար խիստ անհասկանալի է, նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու է բացասական եզրակացություն։
Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ՀՀ օրակարգից ընդմիշտ դուրս բերելու համար։ ՀՀ զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ պատգամավոր
Գեղամ Մանուկյան