«Ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել: Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել Սերժ Սարգսյանի թիմի հետ։
«Չպետք է նայես անձնականին, մեկը այսպես ասեց, մեկը այնպես ասեց, մեկը խաբեց, մեկը սուտ ասեց։ Այդ ամեն ինչը պետք է մի կողմ դնել և քննարկել կոալիցիա ձևավորելու հարցը։ Բայց ես չեմ տեսնում այս պարագայում միասնական, ինչ-որ միասնական դաշտով ընտրության գնալը, չի ստացվելու։
Գոնե գաղափարական, հարաբերությունների տեսանկյունից, իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել, գնալ ընտրությունների։ Մենք երբեք չպետք է այդ անձնական հարաբերությունները թերագնահատենք։ Եվ այստեղ միայն անձնական հարաբերությունները չեն։ Այստեղ նաև բավական երկար ժամանակ իրավիճակների, պրոցեսների, կառավարման մեթոդների նկատմամբ լուրջ տարաձայնություն է հիմքում։ Եղել է այդ տարաձայնությունը, ես այդ տարաձայնությունը արտահայտել եմ և Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ արձակվում էին։ Ուղղակի ես ֆիքսում էի իմ վերաբերմունքը և հետո էլ չէի պատասխանում, վերջս չէր»։
Երկրորդ նախագահը նաև անտրամաբանական համարեց այն կարծքիները, թե Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել ընտրությունների մեջոցով:
«Անտրամաբանական է, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրությունների միջոցով հեռացնել, ի՞նչ է նա Սասունցի Դավիթն է, չի կարելի նման խոսույթ բերել: Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի ուրիշ տեղ»,- ասել Է նա:
