Խաղաղության գլխավոր խոչընդոտը Զելենսկու «հաղթաթղթերի» բացակայությունն է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը ձգտում է պայմանավորվածությունների, իսկ խաղաղության ճանապարհին գլխավոր խոչընդոտը նա անվանել է Վոլոդիմիր Զելենսկու «հաղթաթղթերի» բացակայությունը։ Այս մասին Թրամփն ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Ես իսկապես դժվար զրույց ունեցա Զելենսկու հետ և նրան ասել՝   «հաղթաթղթեր» չունի», — նշել Է Թրամփը։Նա հայտնել է՝ Պուտինը «հոգնել է այս ամենից»:

Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում պլանավորել իր անձնական հանդիպումը Պուտինի հետ: