ԴԵՍՊԱՆԸ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից մեր հայրենակիցներն ահազանգում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը խնդիրներ է ստեղծում արտաքսման ենթարկված հայերի համար: Այն մարդկանց, ովքեր հայրենիքի վերադարձի համար դիմում են դեսպանատուն, այնտեղից ասում են, թե  դիմումի պատասխանը կստանան մեկ-մեկուկես ամսից: Իսկ «դեպորտի» ենթարկված մարդու համար բավականին մեծ  խնդիր է այդքան ժամանակ աօպրինի գտնվել այդ երկրում, քանի որ այդ ընթացքում մարդը չի կարող աշխատել եւ, հետեւաբար, իր կենսական հարցերը՝ ապրելու, սնվելու, տան վարձ վճարելու, եւ մյուս հարցերը լուծի: Բացի այդ, ցանկացած պահի ռուս ոստիկանները նրան կարող են նրանց բերման ենթարկել եւ իրենց երկրի օրենքն ու արտաքսման հրամանը չհարգելու համար կալանավորել մի քանի ամսով: Մեզ ահազանգող մարդիկ համոզված են, որ դեսպանն այս քայլեով ուզում է ազգային թշնամանք հրահել արտաքսման ենթարկված հայերի եւ ռուսների միջեւ: Նրաք համոզված են նաեւ, որ նման գործելաոճի հրահանգը եկել է Երեւանից՝ կառավարության շենքից: