Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցին, ասված է USCIRF-ի հաղորդագրության մեջ:

«Լեռնային Ղարաբաղում կրոնական օբյեկտները մնում են սպառնալիքի տակ, մինչդեռ ադրբեջանական իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը»,- ընդգծված Է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Փետրվարին USCIRF-ն այցելել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու երկրում կրոնական ազատության վիճակը և հանդիպելու կրոնական համայնքների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և պետական պաշտոնյաների հետ։ 2025 թվականի իր տարեկան զեկույցում USCIRF-ը խորհուրդ է տվել ԱՄՆ Պետդեպարտամենտին ներառել Ադրբեջանը հատուկ դիտորդական ցուցակում կրոնական ազատության լուրջ խախտումների համար», — ասված է հաղորդագրության մեջ։