Ֆրանսիան արգելում է Իսրայելին՝ մասնակցել ցուցահանդեսին

Ֆրանսիական Վիլպենտ քաղաքում նոյեմբերի 4-7-ը կկայանա ռազմածովային զենքի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսը՝ Euronaval-ը:  Ֆրանսիայի կառավարությունն արգելել է իսրայելական պաշտպանական ընկերություններին մասնակցել այդ ցուցահանդեսին: Իսրայելական կողմը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը:  ՆՄան նախադեպ եղել է, որ Իսրայելին արգելվել էր մասնակցել Փարիզում կայանալիք սպառազինությունների ցուցահանդեսին: Սակայն, դատարանը չեղարկել է այս որոշումը։ Eurosatory-ի գործունեության առաջին օրը մուտքի մոտ տեղադրվեցին մեծ ցուցանակներ, որոնք հիշեցնում էին, որ իսրայելցիներին թույլ չեն տալիս մասնակցել, իսկ ներս մտնողներին ստիպել են ստորագրել հռչակագիր, որ իրենք իսրայելական չեն և կապված չեն իսրայելական ընկերությունների հետ։