Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ. այս մասին հրապարակված է Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի կապանցիներ,

Կապանի քաղաքապետարանը հրաժարվել  է  «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ…

Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան , եւ ցավում ենք նաեւ մեր երկրի համար , որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան …

Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,-նշված է հաղորդագրության մեջ: