Իրանի նախագահը Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, սակայն զգուշացրել է տարածաշրջանում դրսի կողմից զինադաշտ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար զինադաշտ ստեղծելը չի բխի տարածաշրջանի երկրների շահերից:
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Սա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը մենք միշտ ընդգծել ենք»,- հավելել է Փեզեշքիանը:
