Շաբաթ օրը, Կալիֆոռնիա նահանգում, Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ, անվտանգության անցակետի մոտ 49-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Նրա մոտ եղել է որսորդական հրացան, և լիցքավորված ատրճանակ։
Կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասվել է, թե հավանաբար «կասեցրել են Թրամփի դեմ երրորդ մահափորձը»։
Այնուամենայնիվ, դաշնային իրավապահ մարմինների ներկայացուցիչն ասել է, որ այս պահին որևէ նշան չկա, որ շաբաթ օրը պարոն Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել, հաղորդում է NBC-ն:
Ոստիկանները կասկածելի անձանց հետախուզել են։ Ընթանում է քննություն, դեպքի մանրամասները պարզելու համար։
