Թրամփը վրիպել է․ Մեդվեդև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ սակագնային պայքարում վրիպել է, քանի որ ՉԺՀ-ի տնտեսությունը կարող է դիմակայել ցանկացած ճնշման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը  Telegram-ի իր ալիքում։

«Չինաստանն ունի իր հսկայական ռեսուրսները և ներքին շուկան, ուստի նրա տնտեսությունը, անշուշտ, կդիմանա ցանկացած ճնշման», — ասել է Մեդվեդևը:

Անվտանգության խորհրդի փոխնախագահն ընդգծել է, որ այդ հարցում «Թրամփը վրիպել է»։ Մեդվեդևը հավելել է, որ ամերիկյան առաջնորդի սակագնային քաղաքականությունը «ուղղված է բոլորի դեմ»՝ ազդելով Եվրոպայի երկրների և Մեծ Բրիտանիայի վրա: