«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին չի վտարել Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցից առաջ, ով նույնպես ցանկանում էր մասնակցել դրան»։ Այս մասին գրել է Telegraph թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ երես առ երես զրույցի ժամանակ Թրամփը խոսակցությունը սկսել է Ուկրաինային ռուսական ռազմական հարվածները «զզվելի» անվանելով։
Ղեկավարների բանակցություններին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ տպավորություն է ստեղծվել, որ Թրամփը «մի փոքր զայրացել է Պուտինի վրա Կիևին հարվածելու համար, ինչը Թրամփին մի քիչ հիմար դրության մեջ է գցել»։
Բացի այդ, նյութում ասվում է, որ երրորդ աթոռը նախատեսված է եղել թարգմանչի, այլ ոչ թե Էմանուել Մակրոնի համար։
