ԱՄՆ Արիզոնա նահանգում արգելված է հղիության արհեստական ընդհատումը: Աբորտը այլևս պարզապես անձնական բժշկական խնդիր չէ: Այս երկրում վերարտադրողական իրավունքները դարձել են բուռն քաղաքական քննարկումների առարկա: Կանանց մոտ բուռն դժգոհություններ առաջացրած այս արգելքը համարվում է կնոջ՝ իր մարմնի վրա ունեցած իրավունքի սահմանափակում: Արիզոնայի օրենքը այժմ արգելում է հղիության արհեստական ընդհատումը 15 շաբաթից հետո, նույնիսկ պտղի անոմալիաների դեպքում: Կանայք հազարավոր կիլոմետրեր են գնում՝ անցանկալի հղիությունից ազատվելու համար: Առաջիկա ընտրություններում այս հարցը դարձել է քաղաքական քվեարկության առարկա: Կլինիկաների ներսում և դրսում տեղադրված ցուցանակները մարդկանց կոչ են անում «այո քվեարկել 139-ի օգտին»: Դա հատուկ միջոց է, որը, եթե ընդունվի, աբորտի իրավունքը ամրագրելու է նահանգի սահմանադրությամբ:
Դեմոկրատական կուսակցությունը աբորտի իրավունքն օգտագործում է որպես հանրահավաքային «դրոշ»։
Արիզոնայի հարցումները ցույց են տալիս, որ նախագահի պաշտոնի մրցավազքում «աբորտի» թեման կարող է վճռորոշ լինել: Այն կարող է բացասաբար ազդել Թրամփի վարկանիշի վրա, քանի որ հենց նրա օրոք է օրենքը մտել ուժի մեջ:
