Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով՝ 4 իսրայելցի զինվոր է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը, հաղորդոմ են միջազգային ԶԼՄ-ները:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ բազայի վրա հարձակման հետևանքով Հայֆայից հարավ գտնվող Բինյամին Գիվատ Ադա գյուղում 7 զինվոր լրջորեն վիրավորվել է։
Ընթրիքի ժամանակ անօդաչու թռչող սարքը ընկել է ռազմաբազայի ճաշարանի առաստաղին։ Հարձակումից առաջ օդային հարվածի ազդանշանը չի հնչել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կուսումնասիրի դրա պատճառները:
