Ուկրաինան կողմ Է Թրամփի խաղաղության ծրագրին

                                                                                Ուկրաինայի ՊՆ նախարար  Ռուստամ  Ումերովը ամերիկացի  պաշտոնյաներին հայտնել է, որ Կիևը համաձայն է Փարիզում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած խաղաղության  ծրագրի 90 տոկոսի հետ: Այս մասին գրել է The New York Post-ը։

Ուկրաինան աջակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խաղաղ ծրագրին և այժմ սպասում է Ռուսաստանի որոշմանը: Սպասվում է, որ եթե Մոսկվան չընդունի Թրամփի առաջարկը, նա կլքի բանակցությունների սեղանը:

Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով՝ կողմերի  հիմնական տարաձայնությունը հողն է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ երբեք օկուպացված տարածքները չի ճանաչի որպես ռուսական: Միևնույն ժամանակ, նա պատրաստ է սառեցնել ռազմական գործողությունները ներկայիս սահմաններում, ինչը Ուկրաինայից օտարում է հողերի մոտ 20 տոկոսը։