Հաստատվել են մեղրի բուժիչ հատկությունները

Մեղրը կարող է արագացնել սուր և քրոնիկ վերքերի բուժումը՝ իր հակասեպտիկ, հակաբորբոքային և իմունոմոդուլացնող հատկությունների շնորհիվ: Մոնրեալի  համալսարանի  Դեղագործության ամբիոնի դոցենտ  Սիմոն  Մատուրիի  հետազոտությունը հրապարակվել է Advanced Therapeutics-ում:

Ըստ տվյալների վերլուծության՝ մեղրը կարող է տարբեր կերպ գործել՝ կախված վերքի վիճակից. ակտիվ բորբոքման դեպքում այն նվազեցնում է այն, իսկ դանդաղ ապաքինման դեպքում՝ ընդհակառակը, ակտիվացնում է իմունային ռեակցիան և արագացնում հյուսվածքների վերականգնումը։

Բժշկական մեղրն արդեն օգտագործվում է այրվածքների, ախտահարման, դիաբետիկ և երակային խոցերի, վիրաբուժական և տրավմատիկ վնասվածքների բուժման մեջ: Այնուամենայնիվ, ինչպես նշում է Մատուրին, հետազոտության արդյունքները դեռ մնում են խառը՝ հիմնականում մեղրի տեսակի, դեղաքանակի և արդյունավետության գնահատման չափանիշների ստանդարտացման բացակայության պատճառով: