Եղանակային փոփոխությունները, օդի աղտոտվածությունը, սխալ սննդակարգը և սթրեսը հանգեցնում է դիմադրողականության անկման։
Ջուրը իմունիտետի ամրապնդման ամենապարզ և մատչելի եղանակն է: Այն մաքրում և խոնավեցնում է օրգանիզմը: Եվ բոլոր նրանք, ովքեր մտածում են իրենց առոջության մասին պետք է ամեն օր բավարար քանակությամբ ջուր խմեն: Բացի դրանից օրը պետք է սկսել 1 բաժակ գոլ ջուր խմելով: Դա օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Բայց կարևոր է հիշել, որ ջուր ցանկալի չէ խմել ուտելու ընթացքում, որովհետև դա բարդացնում է մարսողության գործընթացը:
Շատ կարևոր հակաօքսիդանտ է վիտամին Ց-ն, որով հարուստ են թարմ բանջարեղենը և մրգերը, հատկապես` ցիտրուսային, տարատեսակ հատապտուղները, բրոկոլին, բրյուսելյան և ծաղկակաղամբը, թթու կաղամբը, բուլղարական պղպեղը, կանաչ բանջարեղենը, լոլիկը, մասուրը։
Աշնանը իմունիտետը բարձրացնող մթերքներից են նաև սոխն ու սխտորը, իմբիրը, մեղրը, կիտրոնը, չիչխանը: Ուստի օրգանիզմը ամուր և առողջ պահելու համար հետևեք, որ այս մթերքները լինեն ձեր սննդակարգում:
