Բժիշկը հերքել է բարձր ճնշման մասին վտանգավոր թյուր կարծիքը

Սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նանա Պողոսովան հերքել է հիպերտոնիայի մասին մի քանի վտանգավոր միֆ: Բարձր ճնշման հետ կապված հայտնի սխալ պատկերացումների մասին բժիշկը խոսել Է aif.ru-ի հետ հարցազրույցում։

Պողոսովան բացատրել է, որ հիպերտոնիան շատ վտանգավոր է, քանի որ այն աստիճանաբար հանգեցնում է ամբողջ օրգանիզմի անոթների աթերոսկլերոզի, ինչը իր հերթին, մեծացնում է կուրության, ինսուլտի, սրտի կաթվածի, երիկամների քրոնիկ պաթոլոգիաների ռիսկըՍրտաբանը մեկ այլ վտանգավոր թյուր կարծիք է անվանել այն համոզմունքը, որ տարիքի հետ 20-30 միավոր ճնշման աճը նորմալ է։

Պողոսովայի խոսքով՝ ցանկացած տարիքում զարկերակային ճնշումը պետք է լինի 120-130-ի սահմաններում՝ 70-80 միլիմետր սնդիկի սյուն։ Տարեցների մոտ թույլատրելի է վերին ցուցանիշի բարձրացումը առավելագույնը 10 միավորով։ Ընդ որում, ինչպես նշել է բժիշկը, եթե մարդու մոտ երկու անգամից ավելի 140/90 ճնշում է գրանցվում, դա համարվում է զարկերակային հիպերտոնիայի ախտանիշ։