Գազայում զոհերի թիվն անցել է 42 հազարից

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցի  զոհերի թիվը հասել է 42 հազար 227-ի, իսկ վիրավորներինը՝  98 հազար 464-ի:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական կողմի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 52, վիրավորվել 128 մարդ:
Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է euromedia24.com-ը: