Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը քաղաքի օրվա կապակցությամբ շնորհավորել է երևանցիներին։
«Հին ավանդույթներն ու ժամանակակիցությունը ներդաշնակորեն համադրող Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք բարգավաճել, զարգանալ, շարունակել ուրախացնել յուրահատուկ ճարտարապետությամբ և անսահման հյուրընկալությամբ, ինչպես նաև զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
