Գյումրիում համոզվեցինք, որ ընդդիմության տարանջատումը ճիշտ էր

Գյումրիում հետաքրքիր բան տեղի ունեցավ: Մինչ այդ մեզ տարբեր փորձագետներ ասում էին, որ ընդդիմությունը միայն միասնականությամբ պետք է հանդես գա, տարանջատվել չի կարելի: Հատկապես, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո շատ հարձակումներ եղան այդ մարդկանց կողմից: Մենք տեսանք, որ Գյումրիում հանդես եկան ընդդիմադիր չորս կամ ավելի ստույգ՝ վեց տարանջատված ուժեր, որոնցից մի քանիսը ընդհանրապես իրար հետ չունեն: Իրենք կարողացան լայն ճակատով, իրենց ասելիքով մասնակցել եւ ՔՊ-ին պարտության մատնել: Հիմա եկել է այդ լայն ճակատը միավորվի եւ լուծի ՔՊ-ի հարցերը: Սա նշանակում է, որ արտահերթ կամ հաջորդ ընտրություններին այս կոնցեպտը ավելի աշխատող է: Ինչո՞վ է աշխատող: Եթե միասնական ուժով է ընդդիմադիր ճակատը հանդես գալիս, իշխանությունն իր ողջ ռեսուրսները կենտրոնացնում է այդ ճակատի վրա: Ինչպես եղավ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, որը մարեց: Բայց այստեղ շատ բարդ էր իշխանության համար. փորձում է հարվածել Վարդան Ղուկասյանին, մնում էր Մարտուն Գրիգորյանը: Մարտուն Գրիգորյանին է հարվածում, Ռուբեն Մխիթարյանն է խոսում: Այս իրավիճակում իշխանությունը ընկնում է ցայտնոտի մեջ: Այս մոտեցումը պետք է աշխատի նաեւ 2026-ին եւ հետագա ընտրություններին: Կարծում եմ հետագա ընտրություններին հասարակությունը արդեն իր համար հստակեցրած կլինի, թե ովքեր են իրական ընդդիմադիրները, եւ ովքեր են եկել ընդդիմության քողի տակ անձնական հարցեր լուծելու:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ