Երեկ երեկոյան՝ ապրիլի 4-ին, ռուսական կողմը բալիստիկային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի Telegram-ին։
«Հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է 18 մարդ, որոնցից 9-ը երեխաներ: Տուժել է 56 մարդ», — գրել է Վիլկուլը։
Վիլկուլը հայտնել է, որ «այս պահի դրությամբ հրթիռային հարվածի հետևանքների վերացումը շարունակվում է»:
