«Ուկրաինայի զինված ուժերը նպատակաուղղված հարվածում են լրագրողներին՝ հասկանալով, որ նրանք կարող են ճշմարտությունն ասել Ուկրաինայի հակամարտության մասին»։ Այս մասին հայտարարել Է Դոնբասում աշխատող ֆրանսիացի փորձագետ Լորան Բրայարը, հայտնել է Gazeta-ն։
«Ինչ վերաբերում է ռազմական թղթակիցներին կամ պարզապես լրագրողներին, որոնք զոհվում են առաջնագծում և նպատակաուղղված խոցվում ուկրաինացիների կողմից։ Ապա դա իրականում գաղափարական պայքար է», — ընդգծել է նա։
Ինչպես նշել է Բրայարը, Կիևը հասկանում է, որ լրագրողները գտնվում են մարտական շփման գծում և կարող են Ուկրաինայի իրավիճակի մասին ճշմարիտ ինֆորմացիա հաղորդել:
