Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տներ են վնասվել

«Կրասնոդարի երկրամասի երկու թաղամասերում գիշերային անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել են տեղի բնակիչների տներն ու ունեցվածքը»,- հայտնել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ի իր ալիքում։
«Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- գրել է նա։
Կոնդրատիևը հավելել է, որ Կուբանի Սլավյանսկում  անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով ավերվել են երկու առանձնատների տանիքներ։
Նահանգապետը նշել է, որ ենթակառուցվածքային օբյեկտներն աշխատում են բնականոն հունով։ Քաղաքապետարանների ղեկավարները կօգնեն վերականգնել վնասված գույքը։