«ԼԻՆՍԻ» ԱՆՈՒՆԻՑ ՍՏԵՐ ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ»՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Երեկ Հանրայինի հեռուստաընկերության եթերում Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը խոսեց սփյուռքի միջոցներով կառուցված շենքերից: Ռուբեն Մխիթարյանը հարց ուղղեց ՔՊ-ական թեկնածուին, թե՝ այդ դեպքում սփյուռքի հետ ինչու՞ խզեցիք կապերը: Սարիկ Մի + Add Category նասյանն ասաց, որ ժամանակ՝ Քոչարյանի օրոք գոյություն ուներ «Լինսի» հիմնադրամ, եւ, իբր, այդ մարդիկ տեսնելով, որ Գյումրու շենքերի չորրորդ հարկերը անհետանում են,  հիմնադրամի փողերը՝ 150 մլն դոլարը տարան Ամերիկա: Ռուբեմ Մխիթարյանի՝ փաստեր ներկայացնելու պահանջին ի պատաասխան  Մինասյանը վկայակոչեց Գյումրու երեք հարկանի շենքերը: HayPress.am-ը այս հայտարարության առընչությամբ հարցեր ուղղեց «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ եւ գլխավոր պատասխանատու Հարութ Սասունյանին, ով  Քըրք Քըրքորյանի ամենավստահելի մարդն էր Հայաստանում:

— Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթցքում նորից հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց եւ փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա:

— Ես երեկ լսեցի, որ Գյումրիի իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր  կիստ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով եւ ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք եւ նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծքիներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը: Դա Շատ տգեղ բան է: Ուզու՞մ ես քո ծրագերը ներկայացնել, ներկայացրու: Ուզու՞մ ես, մրցակցիդ քննադատել, իրավունք ունես: Բայց ոչ ոք իրավունք չունի կեղծիքներ հորինել եւ մանիպուլիացիա անել՝ Քըրքորյանի անունը շահարկելով: Ամոթ է, որ Քրքորյանին այդպես են վերաբերում: Նա հաջողակ գործարար էր եւ նրան խաբելը հեշտ չէր: Հնարավոր չի խաբել նաեւ ինձ: Մարդիկ չպետք է հավատան այդ ստերին: Քըրքորյանը շատ-շատ գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերից ու աշխատանքներից:

— Ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ, որ Քըրքորյանը որոշեց Հայաստանում իրականացնել նման մեծ ծրագրեր:

— 1999թ-ին ես եւ Քըրքորյանը եկանք Հայաստան եկանք եւ հանդիպեցինք Ռոբերտ Քոչարյանի հետ: Քրքորյանը իր կյանքում առաջին անգամ էր Հայաստաում եւ այստեղ ոչ ոքի չէր ճանաչում,  ինձ էր հարցնում որեւէ մարդու մասին կարծիք: Նա ծնվել է ԱՄՆ-ում, բայց իր սրտում գիտեր, որ հայ է: Հայրենասիրությունից դրդված ցանկացավ օգնել Հայաստանին: Քըրքորյանը ինքը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանին, ասելով, որ Հարութ Սասունյանը Հայաստան հումանիտար օգնություն է ուղարկում, իսկ այլ բաների կարիք կա՞, թե՞ ոչ: Քոչարյանն ասաց՝ այո, 100 մլն դոլարի կարիք ունենք՝ Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահմանը ճանապարհ կառուցելու համար: Այդպես սկսվեց խոսակցությունը: Այդ 100 մլն ծրագիրը տարբեր պատճառներով փոխվեց, դարձավ 242 մլն դոլարի ծրագիր: Ես վերահսկում էի այդ ծրագրերը: 59 անգամ եկել եմ Հայաստան: Այդտեղ  գասենյակ ունեի: Այդտեղ պատասխանատուներ ունեինք: Ամեն ինչը մենք վերահսկում էինք եւ ամեն ինչից տեղյակ էինք: Բարեհաջող իրականացրեցինք ճանապարհաշինություն, դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգում, կառուցում, թանգարանների վերանորոգում: Ունեինք նաեւ աղետի գոտու մի քանի հազար բնակելի շենքերի կառուցման ծրագիր, 20 մլն դոլարի բիզնես վարկերի ծրագիր: Այդ բոլոր աշխատանքները մենք ամբողջությամբ ավարտել ենք: Մենք անծանոթ երկրում չէինք անում այդ ծարգրերը, ամեն ինչ իմանում էինք, ամեն ինչը խիստ վերահսկողության տակ էր: Մենք երբեք ոչ մեկին առիթ չենք տվել, որ մեզանից գողանան, գործը որակով չանեն: Ոչ ոք որեւէ գումար չի յուրացրել: Երբ իմ մոտ  որեւէ մեկը ասում է,  թե իբր Քըրքորյանը նեղացել է, ծրագիրը հանել է Հայաստանից, ես այդ մարդուն հարցնում եմ՝ որտեղի՞ց իմացար, Քըրքորյանն ի՞նքն է ասել, որ նեղացել է: Ասում են՝ լսել եմ սրանից, նրանից; Մարդիկ ամեն սուտ խոսում են պատերի տակ, փողոցում: Հիշու՞մ եք, այն կեղծ նամակը, որն, իբր, Քըրքորյանն էր գրել, եւ տարածում էին ֆեյսբուքում: Այդ նամակը լրիվ կեղծ է, դրա տակ դրված ստորագրությունը կեղծէ, դա Քըրքորյանի ստորագրությունը չէ: Նամակը գրված է հայերեն: Մինչդեռ Քըրքորյանը հայերեն չգիտեր: Եթե պետք էր լինում հայերեն նամակ գրել նախագահին, դա ես էի գրում, ինքը ստորագրում էր: Այդ կեղծ նամակը հորինվեց Քոչարյանի ընդդիմադիրների կողմից: Եթե ուզում եք, Քոչարյանին քննադատեք, բայց քննադատեք այնպիսի բաների համար, որոնք արվել են եւ սխալ են: Հիմնավոր հարցերում քննադատեք: Բայց, հորինում եք ստեր, կեղծիքիներ եւ առանց ամաչելու տարածում դրանք:

Շարունակելի…

նԱԻՐԱ վԱՆՅԱՆ